00:00:00

Արցախի որ բնակավայրերում են տեղակայվել հատուկ անցակետեր

03:33, 09 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ԱՀ ոստիկանությունն այսօր, ժամը 12:00-ից հետևյալ վայրերում տեղադրել է հատուկ անցակետեր. ◾ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
◾Նոր Վերինշեն համայնքից Նոր Մանաշիդ համայնք տանող ճանապարհին:
Սահմանվել է Նոր Վերինշեն համայնքի վարչական սահմաններ և Չափնի գյուղ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: Քարվաճառ-Նոր Վերինշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ԱՀ ոստիկանության կողմից Նոր Վերինշեն համայնքի ներսում սահմավել են վերակարգեր, որպեսզի բացառվեն Նոր Վերինշեն համայնքի վարչական տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր