00:00:00

Բերդավանում պայթյունի հետեւանքով վնասվել է կով, իսկ բնակչուհին թեթեւ վնասում ստացել . մարզպետ

23:07, 08 մայիս 2020

Տավուշի մարզի Բերդավան համայնքում կովը կանգնել է պայթուցիկ նյութի վրա եւ վնասվածքներ ստացել, տարածքում է եղել նաեւ համայնքի բնակչուհին, որը պայթյունի հետեւանքով առաջացած բեկորներից թեթեւ վնասվածք է ստացել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տավուշի մարզպետ Հայկ Զոբանյանը։ «Ինչ-որ պայթուցիկ նյութ է եղել։ Կովն է կանգնել ու վնասնվել, բնակչուհին էլ այդ ասկոլկաներից մի թեթեւ վնասվածք է ստացել։ Հիմա իրեն նորմալ է զգում, արդեն տանն է»,- ասաց Զոբանյանը եւ հավելեց, որ Ոստիկանությունը զբաղվում է այդ դեպքով, այլ մանրամասներ չի կարող հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր