00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ

21:10, 08 մայիս 2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ՝ այդ առումով ընդգծելով միջազգային համագործակցության առանցքային կարևորությունը: Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք վերահաստատվեց բոլոր հնարավոր ուղղություններով փոխգործակցության խորացման և տարբեր մակարդակներում հաստատված երկխոսության դինամիկայի պահպանման պատրաստակամությունը: Կարևորվեց իրավիճակի կայունացման պես երկկողմ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների վերսկսումը, այս առումով առանձնանշվեց համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի գումարումը։ Նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի և նախաձեռնությունների շուրջ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Չինգիզ Այդարբեկովն ուրվագծեցին ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր