00:00:00

Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումը՝ ապրել ազատ երկրում. ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին

19:23, 08 մայիս 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումն՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն է Արցախի անկախ Հանրապետությունը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Բակո Սահակյանի մեծ ներդրումն արցախյան ազատագրական պայքարում, ինչպես նաև Արցախի պետականության կայացման, պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ու ամրապնդման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություն, իսկ Արցախին՝ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր