00:00:00

75-ամյա կնոջը փրկարարները դեռ չեն գտել. նա տնից դուրս էր եկել մայիսի 2-ին

17:45, 08 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 8-ին, ժամը 10։54-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել: Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը ժամը 17:00-ին դադարեցվել է անարդյունք: Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ վերսկսել է որոնողական աշխատանքները, որը ժամը 17:58-ին ավարտվել է անարդյունք: Մայիսի 6-ին ժամը 10։21-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Աղբյուրակի ջրամբարում, Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր