00:00:00

«Շատ դժվար է պատկերացնել՝ էդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավորը». Լևոն Քոչարյան

17:30, 08 մայիս 2020

Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նախկին վարչապետների  ներկայացրած անձնական երաշխավորության  միջնորդությունը վկայում է, որ մարդիկ աստիճանաբար  հասկանում են, թե ինչքան աբսուրդային է ընդհանրապես մեղադրանքը, իսկ դրանից ավելի անհեթեթ է ընտրված խափանման միջոց կալանքը: «Ու նայում ենք, էսօր ինչ օր ա, Շուշիի ազատագրման օրն ա, մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն, ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում ինչ-որ երկու հատ երիտասարդ դատախազ կանգնեն, ասեն՝ «Էս մարդը կարող ա փախնի»: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ անհեթեթ ա, դա պարզապես չլսված անմարդկային, սեփական պատմությունը չհարգող, չիմացող մարդկանց քայլ է՝ ի դեմս երկրի ղեկավարության»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր