00:00:00

Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

11:15, 08 մայիս 2020

Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ. էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ծեծկռտուքից հետո իր ելույթում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Խոսա, բայց մարդավարի խոսա», եւ սկսեց բղավել, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում: Մի քանի պատգամավորներ շրջապատեցին Սասուն Միքայելյանին, որ հանկարծ նորից ծեծկռտուք չսարքի: Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես: հանգիստ քեզ պահի, վափշե: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստեղ: Հեղափոխություն է եղել նաեւ էդ մշակույթի համար: Հերիք եղավ: Ձեւ չկա: Գալիք մեջքից խփում եք, արա»,-հայտարարեց Մարուքյանը: Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ տեղնրից ելան եւ փորձում էին թույլ չտալ նոր բախում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ընդհատել նիստը. «Նիստն ընդհատվում է, լրացուցիչ կոչնակը կասի, թե երբ կսկսենք»,-ասաց նա՝ հավելելով, որ Մարուքյանը կշարունակի իր խոսքը ընդմիջումից հետո: https://www.youtube.com/watch?time_continue=20&v=YuEWEApByT8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր