00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145, մահվան՝ 1 նոր դեպք

11:04, 08 մայիս 2020

Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3029 է, մահացածների թիվը՝ 43: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1218,  փաստացի բուժվողներինը՝ 1758: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 29205 քաղաքացի: Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր