00:00:00

Սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար նոր համակարգ է ներդրվել

11:21, 08 մայիս 2020

Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի եւ այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը: Արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով վիճակահանությունը իրականացվում է բավական սեղմ ժամկետում, հիմնականում հենց պահանջագրի ստացման օրը եւ վիճակահանության արդյունքները սեղմ ժամկետում ներկայացվում են Սնանկության դատարանին եւ հրապարակվում են Նախարարության կայքում՝ միաժամանակ էլեկտրոնային ծանուցում ուղարկելով սնանկության կառավարչին: Սրանով էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը: Բացի այդ, կատարված բարեփոխումների արդյունքում էականորեն կրճատվելու է նաեւ փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, Սնանկության դատարանից կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերը արդեն հնարավոր է դարձել ներկայացնել նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Կառավարչի ընտրության վիճակահանության արձանագրությունը եւս հնարավոր է ներկայացնել Սնանկության դատարան էլեկտրոնային եղանակով՝ դրանով ապահովելով արագ եւ մատչելի կապ Սնանկության դատարանի եւ Արդարադատության նախարարության միջեւ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր