00:00:00

Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան

10:50, 08 մայիս 2020

Հայաստանում մայիսի 7-ի տվյալների համաձայն ապրում է 279 վետերան: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին, որ նրանցից 242-ն արական սեռի ներկայացոցիչ է, 37-ը՝ իգական: Վետերաններից ամենատարեցը 104 տարեկան է՝ ծնված 1916 թվականին: Նախորդ տարի Կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկվել էր՝ կազմելով 100.000 դրամ: Այս տարվա ապրիլի 30-ին կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծ, ըստ որի, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ յուրաքանչյուր վետերանի կհատկացվի 300.000 դրամ՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի, և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր