00:00:00

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

23:38, 07 մայիս 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց են նախաձեռնել: Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարարությունը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը: Հղումները` ստորև Արագածոտնի մարզպետարան Արարատի մարզպետարան Արմավիրի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարան Լոռու մարզպետարան Կոտայքի մարզպետարան Շիրակի մարզպետարան Տավուշի մարզպետարան Վայոց ձորի մարզպետարան Սյունիքի մարզպետարան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր