00:00:00

«Շնորհակալություն, ցտեսություն». Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին

18:58, 07 մայիս 2020

Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը լուր հրապարակեց, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նրան այնտեղ մտնելիս տեսել էր կայքի լրագրողներից մեկը: ՀՔԾ-ից լուրը ճշտել չհաջողվեց, սակայն 168.am– տեղեկություններով` լուրը համապատասխանում է իրականությանը: Ավելին, Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված: Նրան տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելու են թե ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն ըստ էության դա է եղել: Ըստ մեր տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել: «Շնորհակալություն, ցտեսություն»,-ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր