00:00:00

Մարտ, ապրիլ ամիսներին ու մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 անձ

18:41, 07 մայիս 2020

2020 թվականի մարտ, ապրիլ ամիսներին ու մինչև մայիսի 6-ը ներառյալ կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 մարդ: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Խոսքը այն հիվանդների մասին է, որոնք ունեն սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ: Մենք կորոնավիրուսի նախնական ախտորոշում չենք անում, ուստի պարզելու համար, թե նրանցից քանիսն են կորոնավիրուսով հիվանդ, քանիսը ոչ, պետք է թեստավորում անցկացվի»,-նշեց Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանի շտապբուժօգնության ծառայությունում անվտանգության պարագաների, համազգեստի խնդիր չկա, և աշխատակիցները պաշտպանված են: Ստեփանյանը նշեց, որ շտապօգնության ծառայությունում եղել են տարիքային առումով ռիսկային գոտում գտնվող բժիշկներ և բուժքույրեր, ինչպես նաև վարորդներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: «Մենք ըմբռնումով ենք մոտեցել հարցին, քանի որ այդ աշխատակիցները 50-անց են: Նրանցից շատերն արձակուրդ են ձևակերպել»,-ասաց Թագուհի Ստեփանյանն ու հավելեց, որ կա բուժաշխատողների մեծ բանակ, որը չի վախենում ստեղծված իրավիճակից և շատ պատրաստակամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր