00:00:00

Հեռահաղորդակցական ծառայությունների ծավալը Հայաստանում նվազում է, իսկ ՏՏ ոլորտը` աճում. «Իմ քայլը»

17:13, 07 մայիս 2020

Հեռահաղորդակցական ծառայությունների ծավալը Հայաստանում նվազում է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճում է: Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ըստ նրա` Վիճակագրության պետական հանձնաժողովը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ զեկույց է հրապարակում: Դրանում առանձին ներկայացված է զարգացման դինամիկան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր ծավալը 2019 թվականին Հայաստանում 310 միլիարդ դրամ է կազմել, ինչը ՀՆԱ-ի 4.7 տոկոսն է: «Եթե հանենք հեռահաղորդակցման ոլորտը եւ հաշվենք միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ապա այն ՀՆԱ-ի 2.6 տոկոսը կկազմի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 30 տոկոս է, հեռահաղորդակցական ծառայությունների ծավալը նվազում է»,- պարզաբանեց Թունյանը: Պատգամավորը նշեց, որ, եթե պարզ բառերով ասել, ապա Հայաստանում մարդիկ սկսել են ավելի քիչ խոսել բջջային հեռախոսով, սկսեցին ավելի քիչ միմյանց հաղորդագրություններ ուղարկել եւ փոխարենը սկսել է ավելի հաճախ օգտագործել ինտերնետ ծառայությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր