00:00:00

«Շտապօգնության» 12 աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

16:41, 07 մայիս 2020

«Շտապօգնության» աշխատակիցներից 12 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ պարետատան ճեպազրույցների ժամանակ: Ըստ նրա՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է թեստավորման արդյունքում, վարակակիրները չեն ունեցել որևէ ախտանշան: Ստեփանյանը տեղեկացրեց, որ վարակակիր աշխատակիցներն այժմ մեկուսացված են բուժհաստատություններում: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն անդրադարձավ նաև այս օրերին կանչերի թվին: Նա տեղեկացրեց, որ օրական ունենում են 600-650 կանչ: Ստեփանյանի խոսքով՝ մայիսի 4-ից հետո, երբ արտակարգ դրության ռեժիմը մեղմացվել է, շտապօգնության կանչերը չեն ավելացել: «Կանչերի բարձրացման տենդենց չենք ունեցել»,- ասաց նա: Մարտ, ապրիլ ամիսներին և մինչև մայիսի 6-ը շտապ օգնության մասնագետների կողմից հիվանդանոց են տեղափոխվել թոքաբորբի կասկածով 2333 հիվանդ: Թե նրանցից քանիսի մոտ է կորոնավիրուս հաստատվել, Թագուհի Ստեփանյանը դժվարացավ պատասխանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր