00:00:00

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով

14:53, 07 մայիս 2020

Կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաեւ COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ եւ արձագանքի համապատասխան մեխանիզմներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով եւ ախտահանիչներով: Վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատրողական հիմնարկը ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց եւ դատապարտյալներին: Նշենք նաեւ, որ այս պահի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր