00:00:00

Բակո Սահակյանը բանակի մի խումբ զինծառայողների եւ վետերանների պարգեւատրել է պետական բարձր պարգեւներով

12:05, 07 մայիս 2020

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման եւ անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգեւների եւ կոչումների են արժանացել պետական համակարգի եւ տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր