00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, օրակարգում է հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը (ուղիղ)

13:06, 07 մայիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին, -              Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոններ – փուլ 1» ֆինանսական պայմանագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, -              «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, -              «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, -              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, -              Գնումների գործընթացին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը սահմանափակելու մասին, -              «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=KzcQlLllr5g&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր