00:00:00

Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում. փրկարարները դուրս են բերել կայանած չորս ավտոմեքենա

13:13, 07 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 6-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի սկզբնամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 10-րդ փողոցի սկզբնամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը (մոտ 110 քմ): Փրկարարներն ավտոտեխսպասարկման կետից դուրս են բերել կայանած չորս ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։09-ին, մարվել՝ 23։19-ին։ Մասամբ այրվել են տանիքի ծածկը (մոտ 20 քմ) և փայտյա կառուցատարրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր