00:00:00

Որեւէ գործարք չկա եւ չի կարող լինել. Արմեն Սարգսյանը՝ վարչապետի հետ պայմանավորվածության գալու լուրերի մասին

12:41, 07 մայիս 2020

ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել կապված որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության հետ, թե իբր Հանրապետության նախագահի եւ վարչապետի միջեւ ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Որեւէ գործարք չկա եւ չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր: Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարեւորությանն, ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ: Իբրեւ հետեւանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական եւ այլ մասնագիտական փորձաքննություն՝ Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր