00:00:00

Ապրիլին մարտի համեմատ սննդամթերքը թանկացել է

02:40, 07 մայիս 2020 Տնտեսություն

Այս տարվա  ապրիլին նախորդ ամսվա համեմատ սննդամթերքի 1.8%  գնաճ է գրանցվել: Նպաստող գործոն է համարվել մի շարք պարենային ապրանքների թանկացումը: 2020 թվականի ապրիլին մարտի համեմատ կարագի գինն աճել է 2.9%-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: Մեկ ամսվա ընթացքում ձավարեղենի գներն աճել են միջինը 13.5%-ով, այդ թվում, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Այս տարվա ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ միրգը թանկացել է միջինը   9.2%-ով, իսկ 2020 թվականի մարտի համեմատ՝ 8.3%-ով: 2020-ի ապրիլին նախորդ ամսվա համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 7.4% գնաճ, այդ թվում, շաքարավազը թանկացել է  9%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում մեկ ամսում գնաճը կազմել է 4.2%: Հավկիթի գինը մեկ ամսում աճել է 19.8%-ով: 2020 թվականի ապրիլին մարտի համեմատ  արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2% տոկոս գնաճ: Միակ ոլորտը, որում գնաճ չի գրանցվել՝ բանջարեղենն է: Գյուղարտադրանքը պարզապես շուկա չէր հասնում․ արտակարգ դրության պայմաններում ապրանքը և՛ չէր վաճառվում, և՛ շուկա դժվարությամբ էր հասնում: Արդյունքում բանջարեղենի գները նվազեցին և գյուղնատնտեսությամբ զբաղվողները մեծ կորուստներ կրեցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր