00:00:00

Կորոնավիրուսի նոր ալիք սկսվելու դեպքում կառավարությունը կաջակցի՞ բնակչությանը. պարզաբանում է վարչապետի օգնականը

02:03, 07 մայիս 2020 Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ օգտատերերից մեկը հարց է ուղղել. «Եթե աշնանը և ձմռանը կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի, պատրա՞ստ է արդյոք կառավարությունը նորից աջակցություն ցուցաբերել բնակչությանն ու տնտեսվարողներին: Նաիրի Սարգսյանը, պատասխանելով օգտատիրոջ հարցին, ասաց. «Այո, կառավարությունը պատրաստ է ոչ միայն աշնանը, այլև՝ ամռանը եթե դրա կարիքը լինի: Ամենօրյա ռեժիմով վարչապետի մոտ տեղի են ունենում խորհրդակցություններ և անընդհատ նոր գաղափարներ են քննարկվում: Առաջիկայում էլ, հնարավոր է, որ լինեն աջակցության նոր ծրագրեր, որպեսզի մենք հասցեական կարողանանք աջակցել բոլոր կարիքավոր մարդկանց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր