00:00:00

Լուրջ, եկեք էլ թվերը չհապարակենք էլի․ Էջմիածնի քաղաքապետը ջնջել է գրառումը

20:40, 06 մայիս 2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով, որ կարելի է կորոնավիրուսով վարակված անձանց թվերը չհրապարակել։ Գրառման մեջ, մասնավորապես ասվում է․ «Լուրջ, եկեք էլ թվերը չհապարակենք էլի: Եթե գնում ենք էն ճանապարհով, որ սահմանափակումները հանում ենք ու վերադառնում սովորական կյանքին, էս թվերն անիմաստ քննադատության տեղիք են տալիս: Դրանք չեն զգոնացնում, քանի որ չհավատացողը (տենց թազա մոդա ա հիմա, չէ՞) շարունակում ա իր համար ապրել, իսկ հավատացողը մեզ մեղադրում է վատ կառավարելու և սրան հասցնելու մեջ»: Մենք կապ հաստատեցինք Դիանա Գասպարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է այդ կարծիքին, նա պատասխանեց, որ գրառումը ներքին խմբի համար է եղել, չի ցանկացել հանրայնացնել այն եւ հեռացրել է իր էջում տեղադրելուց մեկ րոպե անց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր