00:00:00

Դդմաշենի հուղարկավորությանը մոտ 7 տասնյակ մարդ է մասնակցել․ վարակված է շուրջ 10 ընտանիք

19:52, 06 մայիս 2020

Գեղարքունիքի մարզի Դդմաշենում համայնքում, որտեղ այսօրվանից պարետի որոշմամբ մուտք ու ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել, վարակի դեպքերը տարածվել են գյուղում տեղի ունեցած հուղարկավորությունից, որին մոտ 7 տասնյակ մարդ է մասնակցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դդմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանը։ «Մեր գյուղից մեկն ամուսնացած է Հրազդանում, վարակված է եղել, եկել հորական տուն, վարակը փոխանցվել է։ Հետո նրանք էլ մասնակցել են իրենց հարազատի հուղարկավորությանը։ Ոստիկանները տեղում են եղել, կուտակում չի եղել, եկել մտել են, մի 10-5 րոպեով։ Ուղղակի ազգությունն իրենց մեծ է՝ քույր, եղբայր մի 70 հոգի են,  հարազատներով շատ են, ինչքան էլ հսկեին»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ տասից ավելի ընտանիք է վարակված։ Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստատվել է 32 նոր դեպք, ընդհանուր կա 149 վարակված, որոնցից 39-ը՝ Դդմաշեն համայնքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր