00:00:00

Ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին աշխատանքից ազատել են ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար

19:06, 06 մայիս 2020

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանության պետը ծառայությունից ազատել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին՝ նրա պնդմամբ, քաղաքական իշխանության ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար։ Քաղաքական խտրականության ակնհայտ դրսևորումները ՀՀ աշխատանքային իրավունքում, ցավոք, դարձել են սովորական երևույթ։ Ավագ լեյտենանտ Ունուսյանի դեպքն ունի նաև բարոյական բաղադրիչ. նրան աշխատանքից զրկել են այն ժամանակ, երբ նրա ընտանիքն օր-օրի սպասում է առաջնեկի ծննդյանը»։ Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալբերտ Ունոսյանը շնորհավորել է Նարեկ Մալյանի ծնունդը, որից հետո նրան հեռացրել են համակարգից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր