00:00:00

Ես չեմ կարա 24 ժամ հանգստացնեմ. վարչապետը՝ պատգամավորին

17:16, 06 մայիս 2020

«Ես չեմ կարա 24 ժամ հանգստացնեմ: Հարյուր անգամ հանգստացրել եմ»,- այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանի հարցին: Այն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդիրը փուլային տարբերակով լուծելու հայտարարությանն էր վերաբերում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ բազմիցս այդ հարցին անդրադարձել է՝  2018 թ-ից մինչ օրս: «Ձեր ճաշակով գտեք իմ ասածի հաստատումը հայտարարությունների մեջ: Բանը մի անգամ են ասում»,- ասաց կառավարության ղեկավարը: Պատգամավորը պահանջեց հստակեցնել՝ Արցախի խնդիրը փուլային տարբերակով լուծելու փաստաթուղթ քննարկվե՞լ է, թե՞ ոչ: «Ասե՛ք՝ ոչ, մարդիկ հանգստանան»,- պնդեց օրենսդիր մարմնի անդամը: «Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի անհանգստացողներին, բազմիցս հանգստացրել եմ: Հարյուր անգամ հանգստացրել եմ, ես չեմ կարա 24 ժամ հանգստացնեմ»,- վրդովվեց վարչապետը: Նրա խոսքերից հետո ԱԺ դահլիճում ծիծաղեցին, վարչապետը՝ եւս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր