00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ եւ Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի հարցը

15:49, 06 մայիս 2020

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանը: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման եւ նրանց առջեւ ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը: Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այդ համատեքստում կարեւորվեց նաեւ միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը: ԱԳ նախարարներն անդրադարձան նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր