00:00:00

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Նոր հանձնաժողով է ստեղծվում

17:38, 06 մայիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝ 1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Պետական հանձնաժողովին՝ 1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը. 2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր