00:00:00

Հայաստանում 620.905 աշխատատեղ կա. վարչապետ

18:52, 06 մայիս 2020 Տնտեսություն

2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում 620 905 աշխատատեղ կար: Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնց համար մարդիկ աշխատավարձ են ստացել եւ որոնց հետ կապված հարկային հաշվարկներ եւ հայտարարագրեն են ներկայացվել: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին 2019-ի կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան` զեկուցելով նաեւ այս պահի դրությամբ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող 16 ծրագրի արդյունքների մասին: Ընդ որում, ըստ նրա, փետրվարին Հայաստանում 618 հազար աշխատատեղ կար: «2019 թվականի ամռանը մենք առաջին անգամ գրանցեցինք այն փաստը, որ Հայաստանում աշխատատեղերի քանակը գերազանցում է 600 հազարը»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր