00:00:00

Ավիատոմսերն աշխարհում կարող են 50 տոկոսով թանկանալ

16:59, 06 մայիս 2020

Ավիատոմսերի գներն աշխարհում օդային հաղորդակցության լիարժեք վերսկսումից հետո կարող են բարձրանալ առնվազն 50 տոկոսով, նախազգուշացնում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA): Սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ ներկայիս առաջարկությունների համաձայն ավիափոխադրողներին կարող են ստիպել ազատ թողնել տեղերի մի մասը ինքնաթիռի սրահում, ինչն էապես կաղդի եկամտաբերության վրա: Հիշեցնենք, որ ապրիլի վերջի դրությամբ աշխարհում կրճատվել է թռիչքների մոտ 95 տոկոսը: Որոշ ավիաընկերություններ, այդ թվում` Delta-ն եւ EasyJet-ը, արդեն հայտարարել են, որ որոշ ժամանակով կհրաժարվելեն մեջտեղի նստատեղերից օդանավերի սրահներում` ուղեւորների միջեւ անվտանգ հեռավորություն ապահովելու համար: Քննարկվում է նաեւ պլաստիկ էկրանների տեղադրումը նստատեղերի միջեւ, հայտնում է ՌԳ-ն` վկայակոչելով NBC News-ը: Թղթե մենյուներն ու ամսագրերը թռիչքի ժամանակ նույնպես անցյալում կմնան: Նույնիսկ ուտեստները թռիչքի ընթացքում բոլորովին այլ տեսք կունենան: American Airlines-ը հայտարարել է, որ ալկոհոլ կամ սնունդ չի տրամադրի ուղեւորներին ներքին չվերթների դեպքում, միայն` միջազգային թռիչքների ժամանակ: United-ը ուղեւորներին նախապես փաթեթավորված եւ կնքված ըմպելիքներ կառաջարկի, իսկ Delta ուղեւորներին կոչ է արել իրենց հետ սնունդ վերցնել` «հաճախորդների եւ աշխատողների միջեւ ֆիզիկական շփումը նվազեցնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր