00:00:00

Փաշինյանը՝ գազի գնի մասին

13:31, 06 մայիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցին ի պատասխան անդրադարձավ գազի սակագնի հնարավոր թանկացմանը: «Գազի հարցը մտահոգիչ է, որովհետև ընդհանուր առմամբ այն մղումը, որ Ռուսաստանի Գազպրոմի մեր գործընկերներն ունեն՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, դա մեզ համար հասկանալի և ընդունելի ձգտում է, որովհետև եթե խողովակը չսպասարկվի, մեկ-երկու տարուց այն ուղղակի շարքից դուրս կգա, գազը չի հասնի տեղ: Որպեսզի այդ խողավակը լինի, պետք է, որ ընկերությունը պատշաճ շահույթ ունենա, որպեսզի այդ շահույթով սպասարկի այդ ենթակառուցվածքը: Բայց հիմա այս փուլում մենք ի՞նչ խնդիր ենք տեսնում: Մենք կարծում ենք, որ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում ու էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Եվ մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել, մանավանդ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրնեից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է: Եվ մենք կարծում ենք, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր