00:00:00

ՀՀ իշխանությունները նախապատրաստել են առողջապահական համակարգը COVID-19-ի հետ հանդիպման համար. Փաշինյանի հավաստիացումը

12:26, 06 մայիս 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերումից անմիջապես հետո կառավարության առաջին քայլը դարձավ արտակարգ դրությունը, որի նպատակը խուճապի տարածման կանխումն է: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կայանում էր նրանում, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիներին: «Մենք տեսանք, որ եվրոպական շատ երկրներում բավարար հիվանդանոցներ չկային, իսկ մարդկանց այգիներում էին ռեանիմացնում: Արտակարգ դրության ժամանակ մենք առնվազն հինգ անգամ մեծացրել ենք մահճակալների քանակը` 300-ից հասցնելով 1500-ի, իսկ առաջիկա օրերին եւս 150 մահճակալ կտրամադրվի: Բացի այդ, մենք 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմատիկ հիվանդների համար: Նաեւ 2300 հյուրանոցային տեղ ենք նախապատրաստել` վարակվածների հետ շփումներ ունեցած անձանց մեկուսացնելու համար: Մինչ այժմ մեկուսացվել է մոտ 6000 մարդ»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր