00:00:00

ԿԳՄՍ նախարարությունը էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահել է Երեւանի թիվ 112 ավագ դպրոցին

12:05, 06 մայիս 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երեւանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: 2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երեւանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ ընդունելու է դրսեկի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունների անցկացման համար: Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենին ուղղված դիմումին (օրինակը տրամադրվում է դպրոցում) կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝ 1) հիմնական կրթության վկայական ստանալու համար` ա. անձը հաստատող փաստաթուղթ, բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում, գ. առկայության դեպքում նաեւ Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ, 2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար` ա. անձը հաստատող փաստաթուղթ, բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը), գ. առկայության դեպքում նաեւ Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ: Թիվ 112 ավագ դպրոցի հասցեն՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիայի փողոց, 84 շենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր