00:00:00

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է

11:43, 06 մայիս 2020

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը։ Նա նշեց, որ իրեն լավ է զգում, չունի ջերմություն. «Ինքնազգացողությունս լավ է։ Շփում եմ ունեցել 6 օր, երեկ նրա մոտ հաստատվել է դրական։ Դեռ չեմ թեստավորվել, սակայն այսօր կամ վաղը կհանձնեմ թեստ»։ Նշենք, որ այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ խորհրդարանի աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր