00:00:00

Երեւանում ծառը կոտրվել եւ ընկել է տանիքի վրա. Դեպքի վայրում եղել է հատուկ տեխնիկա

10:21, 06 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էզրաս Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա եւ վնասել այն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառը հիմքից կոտրվել եւ ընկել է տներից մեկի տանիքի վրա, ինչի հետեւանքով վնասվել է տանիքից՝ մոտ 3 քմ հատված, գերեզմանատան պարիսպը՝ մոտ 4.5 քմ եւ կից տաղավարը: Դեպքի վայրում եղել է հատուկ տեխնիկա։ Փրկարարները օգնել են ծառը հեռացնել տանիքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր