Փորձագետները կանխատեսել են, թե որ մասնագիտություններն են ամենամեծ պահանջարկն ունենալու COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո:
Այդպես, ըստ Առաջադիմական կրթության ինստիտուտի փորձագետների, մոտ ապագայում կավելանա ձեռնարկությունների համար հակաճգնաժամային խորհրդատուների, անձնական ֆինանսների եւ թայմ մենեջմենթի մասնագետների պահանջարկը, հայտնում է ՌՏ-ն:
Ընկերությունների` էլեկտրոնային ձևաչափերով աշխատանքին անցման պատճառով անպայման մեծ պահանջարկ կունենան ծրագրավորողները, թվայնացման գործընթացների մասնագետները, SMM եւ քոնթենթ մենեջերները: Առանց աշխատանքի չեն մնա նաեւ քոլ կենտրոնների, առցանց խանութների աշխատողները, սուրհանդակներն եւ վարորդները, ինչպես նաեւ կենցաղային ծառայություններ մատուցողները (փականագործներ, կահույքագործներ եւ այլն):
Համավարակից հետո մարդիկ ավելի շատ կսկսեն հոգ տանել իրենց առողջության մասին, ուստի կավելանա ընդհանուր պրակտիկայի բժիշկների կարիքը, ովքեր կարող են առցանց աշխատել, ինչպես նաեւ սոցիալական աշխատողներ եւ խնամողների կարիքը: Առանձին փորձագետները նշում են հոգեբանների սպասվող պահանջարկը` մարդկանց վրա ինքնամեկուսացման երկար ժամանակահատվածի բացասական ազդեցության հետ կապված:
Փորձագետները նաեւ վստահ են, որ նոր իրավիճակում նաեւ բոլորովին նոր մասնագիտություններ կհայտնվեն: