00:00:00

Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով

23:29, 05 մայիս 2020 Տնտեսություն

Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով: Ամերիաբանկը կարևորում է վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում: Վարկանիշը տրամադրելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4 %, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված հիփոթեքային և սպառողական վարկերի մեջ: Նշենք, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է. *բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում, *ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի, *իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: Չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակին` Moody's վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ բանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները և իրացվելիության մակարդակը կմնան կայուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր