00:00:00

Ինչ ունեցվածք ունի Արգիշտի Քյարամյանը. Նրա նկատմամբ վարույթ էր հարուցվել

18:10, 05 մայիս 2020

ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը, որը դեռ երեկ կատարում էր նաեւ ՊՎԾ պետի պարտականությունները, ազատվեց պաշտոնից ու նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ: Այս պաշտոնում Քյարամյանը պաշտոնավարեց ընդամենը մեկ օր։ Այսօր Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հիշեցնենք, որ երիտասարդ Քյարամյանը ՊՎԾ պետի պաշտոնակատար է նշանակվել, երբ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ու նրա լիազորությունները կասեցվեցին: Հանրային պաշտոնավարումն ուղեկցվեց սկանդալով, քանի որ պարզվեց, որ 28 տարեկանում բավականին զգալի ունեցվածք է կուտակելէ 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար: 2019 թ. հուլիսին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարեց, վարույթ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ`հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը։ Հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ վարույթը հարուցվել է «Փաստերի ստուգման հարթակ»-ի հրապարակման փաստերի ստուգման արդյունքներով. «Պարոն Քյարամյանը, հանդիսանալով Հանրային ծառայության մասին օրենքով հայտարարատու պաշտոնատար անձ, իր 2019 թվականին պաշտոնը դադարեցնելու եւ նույն թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում որոշ տվյալներ է լրացրել անշարժ գույքի առկայության վերաբերյալ, սակայն չի նշել մեկ միավոր անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ, որոնք, համաձայն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդհանուր գրանցամատյանի տվյալների, իրեն են պատկանում համատեղ սեփականության իրավունքով։ Համադրելով հայտարարագրված եւ էլեկտրոնային բազայում առկա տվյալները եւ վերհանելով առերեւույթ անհամապասխանությունը՝ հարուցել է վարչական վարույթ»,-հայտնել էր Էդգար Շաթիրյանը։ Հետագայում այս հանձնաժողովը դադարեց գոյությունը, ձեւավորվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողն ու վարույթի արդյունքների մասին այդպես էլ հանրությանը տեղեկատվություն չտրամադրվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր