00:00:00

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության աջակցության նոր ծրագիրը

22:09, 05 մայիս 2020 Տնտեսություն

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման վերաբերյալ որոշումը։ Նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանավորված COVID-19 Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքներով նախատեսվում է դրանց մեղմման ուղղված գործողությունների շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։ Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։ Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից: Կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։ Նիստին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրով շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում մարզերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր