00:00:00

Արայիկ Հարությունյանի հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

17:57, 05 մայիս 2020

Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել և իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ: Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»: Հիշեցնենք՝ մարտի 18-ին ԱՀ Մարտունու քաղաքապետը փակել էր ճանապարհը և խոչընդոտել մի խումբ անձանց մուտքը քաղաք։ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի էր համարել համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք, իր խոսքով,  հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման: «Համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից»,- հայտարարել էր Արտակ Բեգլարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր