00:00:00

Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ

15:14, 05 մայիս 2020

ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ, Արգիշտի Քյարամյանը ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: Որոշման մեջ նշվում է. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, Քյարամյանի՝ ՔԿ-ում նշանակման մասին որոշումը հրապարակվել էր երեկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր