00:00:00

ՀՀ պատվիրակության այցը Թուրքմենստան չեղարկվել է, բայց ձեռք բերված ավիատոմսի գումարը հատուցվել է բյուջեի հաշվին

18:58, 05 մայիս 2020 Տնտեսություն

Կառավարությունն այսօր՝ մայիսի 5-ի որոշում է կայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ չեղարկված՝ Թուրքմենստան այցի համար ձեռք բերված ավիատոմսի գծով առաջացած 375,900 դրամ կրեդիտորական պարտքը փոխհատուցել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Նշենք, որ դեռեւս 2019-ի հուլիսի 30-ին վարչապետը րոշում էր կայացրել Կասպյան առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-14-ը Թուրքմենստան (Թուրքմենբաշի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: Պատվիրակությունը պետք է գլխավորեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղավիացիայի կոմիտեի նախագֆահ Տաթեւիկ Ռեւազյանը, Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գեւորգյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր