Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959.7 հազար մարդ: Այս տեղեկությունն այսօր հրապարակել է ՀՀ Վիճակագրական կոմիտեն: 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել 5.6 հազարով: 2019 թվականի նույն ժամանակահատվածում մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 965.3:
ՀՀ մշտական բանկչության 1 մլն 892.1 հազարը բնակվում են քաղաքներում, իսկ 1 067.6-ը՝ գյուղական համայնքներում: Երևանում այս տարվա հունվարի մեկի դրությամբ բնակվել է 1 մլն 084.0 հազար մարդ: