00:00:00

Ոսկետափում ավտոտնակի հրդեհի հետևանքով այրվել է «Opel Vectra» ավտոմեքենան, նաև ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100 քմ

11:06, 05 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 5-ին, ժամը 00:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Անանիա Շիրակացու փողոցի թիվ 10 հասցեում այրվում են ավտոտնակ և ներսում գտնվող ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկետափ գյուղի Անանիա Շիրակացու փողոցի թիվ 11 տանը հարակից ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել` 03:37-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «Opel Vectra » մակնիշի ավտոմեքենան, էլեկտրական գործիքներ, շինարարական նյութեր և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր