00:00:00

Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում հայտնաբերվել է հակատանկային արկ

10:30, 05 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 4-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է: Ինժեներական ջոկատը հայտնաբերված հակատանկային զրահահար ԲԿ-18Մ մակնիշի կոմուլյատիվ ականը հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր