00:00:00

Մեքենաներից կատարված գողություններ են բացահայտվել

01:16, 05 մայիս 2020 Պատահարներ

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոստան գյուղի 18-ամյա մի բնակիչ անձնական ունեցվածքի գողություններ է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 30-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Պարզվել է` մարտ ամսին նա ընկերոջ հետ գողացել էր Արտաշատի Թովմասյան փողոցում կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենայի ձայնարկիչը` իր բարձրախոսներով, իսկ օրեր անց, դարձյալ նույն փողոցում, գաղտնի հափշտակել էին «Սուբարու Տրավիո» մակնիշի մեքենայի ձայնարկիչն ու առջևի լուսարձակը: https://www.youtube.com/watch?v=u6kI-lvMWOc&feature=emb_title Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում` մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր