00:00:00

«Խեղճ մարդիկ»․ առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնում

04:07, 05 մայիս 2020 Մշակույթ

Կ․ Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը շարունակում է հեռավար աշխատանքը, թատերասերներին կներկայացնի Ֆ. Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ներկայացումը: Բեմադրության ռեժիսորն է Մանվել Խաչատրյանը: Առաջնախաղը կցուցադրվի մայիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22-ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել էին։ Բեմադրության մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, վերջինս նաև վիպակի բեմականացման հեղինակն է։ Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր