00:00:00

Արցախում վրանային հոսպիտալ եւ բուժսանիտարական կետ են բացազատվել

03:50, 05 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին: Այս մասին վկայակոչելով  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը։ ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայի ներգրավմամբ ցուցադրական բացազատումն, ըստ  Արցախ / Տեղեկատվական շտաբի, իրականացվել է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում՝ հնարավոր արտակարգ սցենարներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան աշխատանքներ ծավալելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր