00:00:00

Վերանորոգվում է Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը

03:38, 05 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է  Արցախում  Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով  ներկայումս  պետական միջոցներով  վերանորոգվում է բուժմիավորման  պոլիկլինիկական բաժանմունքը: Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել  է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին: Տեղում քննարկվել են շինարարական  աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման  ժամանակ արծարծվել  են  COVID-19 վարակով  ընդունված  պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր: Արցախի առողջապահության նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր