Նույնիսկ բուն արտակարգ դրության ռեժիմը չի բացառում, որ երկարի, բայց մնա սահմանափակումների թույլ ռեժիմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հարցին՝ արդյոք ինքը արտակարգ դրության սահմանափակումների որոշ կետերի հանելուն համաձա՞յն է, եւ լուրերին, թե Կառավարությունն այդ քայլով «ձեռքերը լվանում է» եւ պատասխանատվությունը դնում քաղաքացիների վրա, Թորոսյանն ասաց.
«Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որոշումներն ընդունվում են հաճախ կոնսենսուսով, երբեմն քվեարկությամբ։ Կառավարության մի անդամի կարծիքը միշտ չէ, որ վերջնական որոշման հիմք է դառնում։ Եթե նեղ մասնագիտորեն նայեմ ՝ այո, մեզ համար ցանկալի է, որ սահմանափակումները երկար մնան, բայց արդյոք պետություն կարո՞ղ է երկար ապրել սահմանափակումների ռեժիմով, այդ հարցի պատասխանն այն է՝ ոչ, չի կարող։
Արտակարգ դրության ռեժիմը մեզ թույլ է տալիս այդ սահամանփակումները թե թուլացնել եւ անհրաժեշտության դեպքում նորից խստացնել, ինչի հավանականությունը միշտ կա։ Նույնիսկ բուն արտակարգ դրության ռեժիմը չի բացառում, որ երկարի, բայց մնա սահմանափակումների թույլ ռեժիմ։
Կառավարությունը երբեք պատասխանատվությունն ուրիշների վրա չի գցում»։